ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետի պաշտոնը: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ ՊՆ կայքից:
Նախկինում ռազմաբժշկական վարչությունը գլխավորում էր գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա «Պանորամա» լրատվակայքի հետ զրույցում հայտնել է, որ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն և արդեն նշանակվել է զինված ուժերի գլխավոր վիրաբույժ: