Օգոստոսի 29-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտին վերաբերող հարցեր: