Ոչ մարտական կորուստ ՊԲ-ում։ Ս. Օհանյանի այցը ՌԴ, Լիտվա։ ԵԱՀԿ ներկայացուցիչը ՀՀ-ում։ Խորհրդակցություն ՊՆ-ում։
1. Ըստ ՊԲ մամուլի ծառայության՝ ապրիլի 19-ին ժամը 11։ 40-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևելյան զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացել է 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը: Տարվում է քննություն։
2. Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում էր Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն քննարկեցին ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
3. Ապրիլի 18-ին Ս. Օհանյանը պաշտոնապես այցելեց Լիտվա երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով։ Այցի ընթացքում որոշվեց համագործակցել կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Օհանյանը հանդիպեց նաև Լիտվայի Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ՀՀ և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ։
4. Ապրիլի 17-ին Հայաստանում էր երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցայի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց ընդունեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Քննարկվեց նաև շփման գծում կողմերի միջև վստահության հաստատման հնարավոր ուղիները։
5. Ապրիլի 19-ին Զինվորական իրավապահ մարմինների աշխատանքներին նվիրված խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ղեկավարությամբ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների և զինվորական իրավապահ մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին նվիրված խորհրդակցություն էր։ Ներկա էին նաև ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ՌՈ պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ու սպաներ:
Արա Նազարյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել զորամասերում ստեղծված զինվորական իրավապահ մարմինների հենակետերի աշխատանքները։ Բացի այդ աջակցել զորամասերի հրամանատարությանը՝ կանոնադրային կարգը պահպանելու, զորամասերում արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու, զինծառայողների իրավական պատրաստության և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու հարցերում: