Օգոստոսի 29-ին Դաղստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային զորքերի հակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանքների ընթացքում տագնապով ոտքի են բարձրացվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքներին ընթացքում զինծառայողները մշակել են զինավանի տարածք մտած և զինամթերքի ու ռազմական մեքենաների պարկը գրավել պլանավորող պայմանական անօրինական զինված խմբավորման շրջափակման գործողություններ:
Հակաահաբեկչական ստորաբաժանումներին աջակցելու նպատակով վարժանքներին ներգրավվել են նաև «Տիգր» զրահապատ մեքենաներ: Վարժանքներին ներգրավված զինծառայողները հրաձգային զինատեսակներով ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների կրակակետերը:
Վարժանքների ընթացքում ռազմական բժիշկները աջակցություն են ցուցաբերել պայմանականորեն վիրավորած զինծառայողներին: Վարժանքներին ներգրավվել են շուրջ 50 զինծառայող և 5 միավոր ռազմական տեխնիկա: