Օգոստոսի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբքեիր նահանգում՝ Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի վրա, ռազմական մեքենաների երթի ժամանակ պայթյուն է եղել. սպանվել են մեքենաների 2 վարորդները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ճանապարհին տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները: Թուրքական կողմի պնդմամբ՝ սպանվածները քաղաքացիականներ են: Պայթունից հետո փակվել է Դիարբեքիր-Բիսմիլ ավտոճանապարհի երթևեկությունը:
Ռազմական մեքենաները Իզմիրից տեղափոխվում էին Թուրքիայի հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգ:
Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: Բախումները հիմնականում ընթանում են արևելյան և հարավարևելյան նահանգներում, որոնք հիմնականում քրդաբնակ են:
Վերջին շրջանում թուրքական կողմի կորուստները համամատար նվազել են, սակայն քուրդ զինյալներին դեռևս չի հաչողվել ճնշել: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդաերմերիայի, ոստիկանության և զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ: