ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերը մասնակցում են Ռուսաստանում անցկացվող համատեղ զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները մասնակցում են օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

«Մարտական ընկերակցություն-2015» զորավարժությունից. (արխիվ)

Զորավարժությունն անցկացվում է համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի. նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից 18-ը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետը Մոսկվայում մասնակցել էր ԱՊՀ անդամ պետությունների «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ղեկավարների տեղակալների անհատական պլանների համաձայնեցմանը:

ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները պատրաստվում են համատեղ ՀՕՊ զորավարժությանը: Վարժանքներին Հայաստանից բացի կներգրավվեն Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի ՀՕՊ ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *