Սիրիայում սպանվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի

Սիրայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսի կիրճի բնակիչ, 31-ամյա Լևան Թոխոսաշվիլին: Նրա հետ միասին մահացել են նրա կինը և երկու փոքր երեխաները: Նախնական տվյալներով՝ նրանք սպանվել են ավիահարվածներից: Այս մասին հայտնում է վրաստանյան Reginfo լրատվակայքը:

Վրաստանի 31-ամյա քաղաքացի Լևան Թոխոսաշվիլին

Վրաստանի 31-ամյա քաղաքացի Լևան Թոխոսաշվիլին

Թոխոսաշբիլին իր ընտանիքի հետ միասին Սիրիա էր մեկնել 2014-ին՝ միանալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Նշենք, որ Վրաստանի Պանկիսի կիրճը հիմնականում բնակեցված է մուսուլման կիստերով:

Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում սպանվել է Վրաստանի 26 քաղաքացի: «Իսլամական պետության» շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիների քանակի մասին կոնկրետ տեղեկություններ հայտնի չեն:

Սիրիայում կռվող Վրաստանի քաղաքացիների թվաքանակի մասին առկա տարբեր տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 50-60-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *