Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների հաշվարկները Աստրախանի զորավարժարանում կիրականցնեն հրթիռների արձակման վարժանքներ: Այս մասին օգոստոսի 28-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը՝ ավելացնելով, որ համալիրների հաշվարկներն արդեն շարժվում են դեպի զորավարժարան:
ՌԴ Կրասնոդարի շրջանում տեղակայված ստորաբաժանումները ուսումնական տագնապով պետք է վերատեղակայվեն Աստրախանի «Աշուլուք» զորավարժարանում՝ հաղթահարելով շուրջ 1000 կմ:
Վարժանքներ կանցկացվեն նաև զորավարժարան գնալու ճանապարհին, այդ թվում՝ պայմանական հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբերի հարձակման հետմղում, վարակված տեղանքների հաղթահարում:
Զորավարժության վերջին փուլում համալիրների հաշվարկները կխաղարկեն «Իսկանդերների» բացազատման և պայմանական հակառակորդի դիրքերին հարվածելու գործողություններ:
Զորավարժությանը ներգրավվել է շուրջ 400 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա: