Ռուսաստանը ստացել է Ս-400-ների ձեռքբերման շուրջ 10 դիմում. Դմիտրի Շուգաև

Ներկայում առկա է ՀՕՊ համակարգերի մեծ պահանջարկ, այժմ Ռուսաստանը ունի Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ 10 դիմում: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Նշենք, որ Թուրքիան նույնպես բանակցում է Ս-400 համակարգեր ձեռք բերելու համար: Թուրքիային Ս-400-ների վաճառքի հարցում առայժմ հստակություն չկա, մեկընդմեջ տարածվում են հակասական հայտարարություններ:

Շուգաևը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում նույնպես անդրադարձել էր այս թեմային՝ նշելով, որ  Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցը գործնականում «վերջանալու վրա է»: Նա ավելացրել էր, որ դեռևս «ճշտելու նյուանսներ կան», վերջնական պայմանավորվածություն չկա: 

Ռուսաստանի՝ զենքի մատակարարումները, Շուգաևի խոսքով, կենտրոնացված են հիմնականում Մերձավոր Արևելքում, խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում: Այս շրջաններում ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումները կազմում են ընդհանուր մատակարարումների 40 տոկոսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *