ՀՀ նախագահը կընդունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Օգոստոսի 28-ից 30-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան այցի շրջանակներում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, բանակցություններ կվարի ԱԳ և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վիգեն Սարգսյանի, ԱԺ ղեկավարության հետ:

Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կայքը:

Այցը կազմակերպվել է 2017 թվականի աշնանը Մինսկում անցկացվելիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության անդամ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստերին ընդառաջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը այցելելու է նաև կազմակերպության անդամ մյուս պետություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *