Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 9-ը

Օգոստոսի 17-24-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի զինված ուժերի գործողությունների ընթացքում սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել ևս 9-ը: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 43 զինյալի:

Նշված ժամանակահատվածում Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացրել հիմնականում հարավարևելյան Հաքքարի, Շրնաք և Դիարբեքիր նահանգներում:

Բացի այդ, օգոստոսի 26-ին Հաքքարի նահանգում ինքնաշեն պայթուցիկի պայթյունից վիրավորվել է 1 ոստիկան և 3 «գյուղական պահապան»: PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար Հաքքարի նահանգը 15 օր տևողությամբ «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվել: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը (1, 2)

Նշենք, որ ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանը: Արդեն 2 տարի շարունակվող պայքարում ուժայիններին դեռևս չի հաջողվել ճնշել քուրդ զինյալներին:

Բախումների արդյունքում Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր են ավերվել: Ամենաշատ վնասներ կրած նահանգներն են Շրնաքը, Մարդինը, Դիարբեքիրը, Հաքքարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *