Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված Մի-8 ուղղաթիռ է վթարվել

Օգոստոսի 27-ի առավոտյան Վրաստանում՝ Բորժոմիի կիրճի տարածքում, ընկել է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության Մի-8 ուղղաթիռ: Այն ներգրավված էր Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի հրդեհաշիջման աշխատանքներին: Այս մասին հայտնում է վրաստանյան Interpressnews լրատվակայքը:

Վրաստանի ՆԳՆ Մի-8 ուղղաթիռը ընկել է ջրամբարը

Վրաստանի ՆԳՆ Մի-8 ուղղաթիռը ընկել է ջրամբարը

Ուղղաթիռը ընկել է ջրամաբարը, երբ ջուր է հավաքել Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հերթական թռիչքը իրականացնելու համար: Ուղղաթիռի անձնակազմից 3 մարդ հոսպիտալացվել է Թբիլիսիում:

Միջադեպի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգիի Մգեբրիշվիլին, դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբից Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավիացիան և բանակը:

Բացի Վրաստանի ՆԳՆ 2 Մի-8 ուղղաթիռից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Վրաստան են ժամանել նաև Թուրքիայի 2 միավոր Կա-32 ուղղաթիռ և մեկ հրշեջ ինքնաթիռ, 1 միավոր Մի-26 ուղղաթիռ Բելառուսից և 1 միավոր Կա-32 ուղղաթիռ Ադրբեջանից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները:

Նշենք, որ հրդեհի օջախները արդեն տեղայնացվել են և աշխատանքներ են տարվում դրանք մարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *