Օգոստոսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է պետական սահմանապահ ծառայության՝ Թյուրքան ավանում գտնվող նավաշինական և վերանորոգման կենտրոն, ծանոթացել իսրայելական արտադրության թվով 4-րդ Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերին:Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Ադրբեջանի նախագահ Իլհալ Ալիևը այցելել է սահմանապահ պետծառայության համար կառուցված պարեկային 4-րդ կատեր
Ադրբեջանի նախագահին նաև տեղեկացրել են, որ հավաքվում է 5-րդ պարեկային նավը:
Ալիևին ուղեկցել է պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը: Պարեկային նավը կրում է S-204 կողային համարը:
Թյուրքան ավանում 2011 թ. իսրայելական զենքի արտահանման SIBAT գործակալության և Israel Shipyards նավաշինական գործարանի հետ կնքված համաձայնագրով Ադրբեջանի համար հավաքվում են իսրայելական արտադրության 6 միավոր Shaldag Mk V արագընթաց պարեկային կատերներ և OPV 62 (Saar 62) փոքր հրթիռային կատերներ:
Saar 62 փոքր հրթիռային նավերից շահագործման է հանձնվել երեք միավոր (S-201, S-202, S-203), որոնցից 1-ինը՝ 2015 թ. սեպտեմբերին, 2-րդը՝ 2016 թ. հունիսին:
«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության» կենտրոնի (ЦАМТО) տվյալներով՝ նավերի համար Ադրբեջանն իսրայելական կողմին պետք է վճարեր 260 մլն ԱՄՆ դոլար: Սակայն դրանից 100 միլիոնը Saar-72 հրթիռային կատերների համար է, որոնք պետք է մատակարարվեն, կամ հավաքվեն Ադրբեջանում 2017 թ․։