«Հեզբոլլահ» շարժումը «Իսլամական պետությունից» ազատագրել է Սիրիա-Լիբանան սահմանի մեծ մասը

Լիբանանյան շիայական «Հեզբալլահ» շարժման մարտիկները և Սիրիայի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Սիրիայի հատվածում սիրիա-լիբանանյան սահմանի մեծ մասը: Այս մասին հայտնել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը. փոխանցում է Reuters գործակալությունը:

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Հեզբոլլահ» շարժման մարտիկները շարժման և Լիբանանի դրոշն են դնում սիրիա-լիբանանյան սահմանին․ Նկարը՝ Reuters գործակալության

«Ավելի քան 270 քառ. կմ տարածք ազատագրվել է սիրիական տարածքում «Հեզբալլահի» և Սիրիայի կառավարական բանակի կողմից, մոտ 40 քառ. կմ տարածք դեռևս մնացել է «Իսլամական պետության» վերահսկողության ներքո»,— ասել է Նասրալլահը:

Նշենք, որ օգոստոսի 19-ից սկսած Սիրիայի կառավարական բանակը և «Հեզբոլլահ» շարժումը գործողություններ են իրականացնում Սիրիա-Լիբանան սահմանային հատվածում՝ սիրիական Քալամուն շրջանում:

Նրանց գործողություններին զուգահեռ սիրիա-լիբանանյան սահմանը իսլամիստ զինյալներից «մաքրելու» գործողությունները է իրականացնում նաև Լիբանանի բանակը:

Սիրիա-Լիբանանյան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *