Թուրքիայի օդուժը հարվածել է PKK դիրքերին Իրաքի հյուսիսում

Օգոստոսի 23-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 7 զինյալ, ոչնչացվել է զինյալների զենքի պահեստ:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների Իրաքի հյուսիսային հատվածներում, քանի որ այնտեղ են տեղակայված PKK-ի հիմնական բազաները:

Թուրքիայի ուժայինները միաժամանակ շարունակում են քուրդ զինյալների դեմ գործողությունները Թուրքիայի տարածքում: Քուրդ զինյալների դիրքերին հարվածելու համար Թուրքիայի զինուժը հաճախ օգտագործում է տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք ընթանում են արևելյան և հարավարևելյան նահանգներում, որոնք հիմնականում քրդաբնակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *