Սիրիայի օդուժը հարվածել է «Իսլամական պետությանը» Լիբանանի հետ սահմանային տարածքում

Օգոստոսի 23-ին Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին Լիբանանի հետ սահմանային տարածքում՝ Արևմտյան Քալամուն շրջանում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Օգոստոսի 19-ից սկսած Սիրիայի կառավարական բանակը և լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժումը գործողություններ են իրականացնում Սիրիա-Լիբանան սահմանային հատվածում: Մի քանի օրում այդ ուժերը ԻՊ-ից ազատագրել են մոտ 90 քառ. կմ տարածք:

Սրան զուգահեռ՝ օգոստոսի 20-ից,  սիրիա-լիբանանյան սահմանին՝ Ռաաս Բալբեք և Ալ-Կաա լեռնային շրջանում «Իսլամական պետության» դեմ գործողություններ է իրականացնում Լիբանանի բանակը: Լիբանանյան բանակին մինչ այժմ հաջողվել է ազատագրել 100 քառ. կմ տարածք:

Մինչ այս «Հեզբոլլահ» շարժումն գործողություններ էր իրականացրել նաև նախկին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ Լիբանանի Արսալ նահանգում: Զինյալների մի մասն էլ իրենց ընտանիքիների հետ միասին՝ մոտ 9000 մարդ, «Հեզբոլլահ» շարժման հետ համաձայնության շրջանակներում դուրս է եկել Լիբանանի լեռնային տարածքներից և տեղափոխվել Սիրիայի Իդլիբ նահանգ:

Սիրիա-Լիբանանյան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *