Վրաստանում հրդեհաշիջման աշխատանքներին միացել է բանակը

Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև բանակի ստորաբաժանումներ: Առաջին հետևակային բրիգադի ստորաբաժանումները արդեն մոբիլիզացվել են և անցել կրակի օջախների վերացման աշխատանքներին: Այս մասին օգոստոսի 23-ի գիշերը հայտնել է Վրաստանի ՊՆ-ն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Հրդեհաշիջման աշխատանքներին բանակի ներգրավման որոշումը կայացվել է Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում, որը հրավիրել էր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան ընդհատել է իր այցը Ուկրաինա և վերադարձել Վրաստան:

Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները, որոնք օգնության խնդրանքից հետո երեկ մեկնել են Վրաստան:

Վրաստանում են նաև հրշեջներ Ադրբեջանից և Բելառուսից: Ադրբեջանը և Բելառուսը տրամադրել են Կա-32 և Մի-26 ուղղաթիռներ:

Վրաստան են ժամանել նաև Թուրքիայի 2 միավոր Կա-32 ուղղաթիռներ և մեկ հրշեջ ինքնաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև Վրաստանի 2 միավոր Մի-8 ուղղաթիռ:

Բորժոմի անտառային հրդեհը

Բորժոմի անտառային հրդեհը

Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրաշվիլիի հետ

Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրաշվիլիի հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *