Օգոստոսի 23-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները Ինգուշեթիայում սպանել են ահաբեկիչների, որոնք մեղադրվում էին իրավապահ մարմինների վրա հարձակման և այլ հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության
Միջադեպը տեղի է ունեցել Մալգոբեկսկի շրջանի Պսեդախ գյուղում: Ըստ ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության՝ սպանվել է 4 ահաբեկիչ:
Պսեդախ գյուղում հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ: Դեևս պարզ չէ, թե որ ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել զինյալները:
Նշենք, որ Հյուսիսային Կովկասում, այդ թվում նաև Ինգուշեթիայում հաճախ է հայտարարվում հակաահաբեկչական ռեժիմ: Հյուսիսային Կովկասը ահաբեկչական կենտրոն է դարձել, ինչի դեմ պայքարում են Ռուսաստանի իշխանությունները։