Թուրքիայում կրկին վայր է ընկել ԱՄՆ օդուժի ԱԹՍ

Օգոստոսի 21-ին Թուրքիայի հարավ-արևելքում վայր է ընկել ԱՄՆ ռազմաօդային ուժերի MQ-1 Predator հարվածային անօդաչու թռչող սարք: Վթարված ԱԹՍ-ն տարվել է «Ինջիրլիք» ավիաբազա՝ միջադեպի հետ կապված քննության վարման համար:Այս մասին հայտնում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան 39-րդ ավիախմբի մամուլի ծառայությունը:

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ըստ թուրքական «Սյոզջու» պարբերականի՝ ԱԹՍ-ն ընկել է հարավաերևլյան Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր գավառում: Այն հետախուզական թռիչքներ իրականացնելիս է եղել Սիրիայի հետ սահմանին:

Հիշեցնենք, որ այս դեպքից ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 17-ին, Թուրքիայի արևմտյան Ադանա նահանգի տարածքում ընկել է ԱՄՆ-ին պատկանող ևս մեկ MQ-1 Predator ԱԹՍ:

2016 թ. փետրվարին Ադանայում վթարվել էր ԱՄՆ օդուժի՝ «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված ևս մեկ MQ-1 Predator անօդաչու թռչող սարք:

Նշենք, որ MQ-1 Predator անօդաչուն կարող է կրել սպառազինություն։ Այն կարող է կատարել մինչև 740 կմ հեռավորությամբ թռիչքներ։ MQ-1 Predator  ԱԹՍ-ն ունի սպառազինության երկու կախոց ու կարող է կրել մի քանի տեսակի «օդ-մակերևույթ» կառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *