Վրաստանում հրդեհի մարման համար ուղղաթիռ է ուղարկել Ադրբեջանի ԱԻՆ-ը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը սեփական ուղղաթիռներից մեկն ուղարկել է Վրաստանի Բորժոմի-Խարագաուլիի ազգային պարկում արդեն երկու օր շարունակվող հրդեհի մարմանն օժանդակելու: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԻՆ կայքը:

Ադրբեջանի ԱԻՆ ուղղաթիռ (արխիվ)

Ադրբեջանի ԱԻՆ ուղղաթիռ (արխիվ)

Բորժոմի տեղական ինքնակառավարման մարմիններից հայտնել են, որ վրացական ազգային պարկի տարածքում իրավիճակն արդեն կայունացել է, հրդեհը գրեթե մարված է: Հրշեջները հրդեհի օջախները շարունակելու են մարել ամբողջ գիշեր:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում ևս անտառային հրդեհներ են եղել: Դրանցից ավելի խոշորը եղել է Խոսրովի անտառում, որի դեպքում մարման աշխատանքներին ներգրավվել են ոչ միայն Հայաստանի ԱԻՆ և զինված ուժերի ստորաբաժանումներ, այլև Ռուսաստանի կողմից տրամադրվել է հատուկ ինքնաթիռ՝ հրդեհը մարելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *