Ռուսաստանի օդուժը Դեր Զորում հարվածել է «Իսլամական պետության» զինյալներին

Օգոստոսի 21-ին Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետռություն» ահաբեկչական խմբավորման զինյալների շարասյանը Սիրիայի Դեր Զոր նահանգում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ըստ աղբյուրի՝ զինյալների շարասյունը շարժվել է դեպի Դեր Զոր քաղաք, որտեղ փորձում են հավաքվել զինյալների վերջին խմբավորումները, որպեսզի գոնե այս քաղաքը պահեն իրենց վերահսկողության ներքո:

Ռուսաստանյան կողմի տվյալներով՝ հարվածների արդյունքում սպանվել է 200 զինյալ, ոչնչացվել է խոշոր տրամաչափի զենքերով և ականանետներով սպառազինված 20 մեքենա և զրահատեխնիկա, այդ թվում տանկեր:

Սիրիայի Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները ներկայում մեծամասամբ «Իսլամական պետության» վերահսկողության տակ են: Այդ հատվածում կառավարական ուժերի ձեռքում է միայն Դեր Զոր նահանգի վարչական կենտրոնը: Սակայն կառավարական ուժերը այդ հատվածում կտրված են մյուս ստորաբաժանումներից:

Հիշեցնենք, որ Սիրիայի Դեր Զոր քաղաքում տեղակայված կառավարական ուժերը օգոստոսի 9-10-ին գործողություններ են իրականացրել «Իսլամական պետության» զինյալներ դեմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *