Օգոստոսի 20-ին Լիբանանի ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենան սիրիա-լիբանանյան սահմանին պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, ևս 1-ը ծանր վիրավորվել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Լիբանանի Արսալ նահանգի լեռնային շրջանում, որտեղ վերջին շրջանում իսլամիստ զինյալների դեմ գործողություններ է իրականացրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը՝ Սիրիայի կառավարական ուժերի հետ համակարգմամբ:
Լիբանանյան բանակը Սիրիայի սահմանին ահաբեկչական խմբավորումների և մասնավորապես «Իսլամական պետության» դեմ գործողություններ են սկսել օգոստոսի 20-ից: Բանակի խոսնակը հայտարարել է, որ երկօրյա գործողությունների ընթացքում բանակի ազատագրել է ահաբեկիչների վերահսկած տարածքների մոտ 2/3-ը:
Խոսնակը նաև հայտարարել է, որ բանակի գործողությունները չեն համակարգվում «Հեղբոլլահ» շարժման և Սիրիայի կառավարական բանակի գործողությունների հետ:
Նշենք, որ «Հեզբոլլահ» շարժումը հիմնականում գործողություններ է իրականացրել նախկին «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դեմ: Բացի այդ, կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որի համաձայն՝ զինյալները և նրանց ընտանիքների անդամները՝ մոտ 9000 մարդ, լքել են սիրիա-լիբանանյան սահմանը՝ մասնավորապես Արսալ նահանգը:
Ահաբեկչական խմբավորումները Արսալ նահանգի լեռնային տարածքն օգտագործում էին դեպի Սիրիա զենքի ապօրինի տեղափոխման համար:
THREAD
Battle vs #ISIS on #Syria #Lebanon border will last a week at most. (Edition done on Hezb military media posted map) 1⃣ pic.twitter.com/1Bfnmv95y0— Syrian Generation (@SARReport) August 20, 2017