Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի զինկոմիսարիատ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ: 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Ստեղծվել է քննչական խումբ: