Ռուսաստանը թարմացնում է Հարավային ռազմական շրջանի սպառազինությունը

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (Южный военный округ) տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ խմբավորման հրետանին մինչև տարեվերջ ամբողջովին թարմացվելու է։ Ընթացիկ ամսում խմբավորումը ստացել է 26 միավոր 152մմ «2Ս19 Մստա-Ս» ինքնագնաց հաուբից, որոնք փոխարինելու են 152մմ «2Ս3 Ակացիա» ինքնագնաց հաուբիցներին։ Բայց նշենք, որ, եթե սպառազինության թարմացումը այդ տեմպերով է ընթանում, ապա մինչև տարեվերջ այն ավարտելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, քանի որ խմբավորման սպառազինության մեջ կա մոտ 1100 միավոր հրետանի։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *