Հայաստանի պաշտպանության նախարարության 1-ին բանակային զորամիավորումում մեկնարկել է նոր ուսումնական փուլ, որի մեկնարկին հաջորդել են եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը 1-ին ԲԿ-ի զորամասերում մասնակցել են զինված ուժերում մեկնարկած նոր ուսումնական փուլի առթիվ կազմակերպված հանդիսավոր միտինգների:
Միտինգների ընթացքում շնորհավորել են զորամիավորման` «Տանկային բիաթլոն-2017» միջազգային մրցույթին մասնակցած տանկային անձնակազմին:
Նոր ուսումնական փուլի մեկնարկին հաջորդած եռօրյա մարտավարաշարային պարապմունքներ ընթացքում բարձր արդյունքներով առանձնացել է հատկապես գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի զրահատանկային ստորաբաժանումը: