ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի բանակներից մեկը համալրել է 3000 զինծառայող

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում գարնանային զորակոչի ընթացքում 49-րդ համազորային բանակ միավորման շարքերը համալրել է ավելի քան 3 հազար նորակոչիկ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի կազմում է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Դեռևս հայտնի չէ, թե քանի զինծառայող է զորակոչի ընթացքում համալրել Հայաստանում տեղակայված ռազմաբազայի շարքերը:

2016-ի դեկտեմբերին ավարտվել էր 102-րդ ռազմաբազա զորակոչվող զինծառայողների պլանային փոխարինումները, փոխարինվել էր շուրջ 1500 զինծառայող։ Պլանային փոփոխությունների պատճառով ռազմաբազայի անձնակազմի թվի փոփոխություն չէր եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *