Աֆղանստանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի դեմ իրականացված գործողությունների ընթացքում ստացած վերքերից ավելի ուշ մահացել է ԱՄՆ ԶՈւ զինծառայող:
Այս մասին հայտնում է Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ շտաբից:
Զինծառայողը մահացել է չորեքշաբթի օրը՝ Աֆղանստանի արևելյան հատվածում այդ զինված ուժերի հետ համտեղ իրականացրած գործողության ընթացում ստացած վնասվածքներից:
Նշվում է նաև, որ գործողության ընացքում ԱՄՆ և Աֆղանստանի ուժերը ունեցել են այլ վիրավորներ ևս: Նրանց թվի մասին տվյալներ չեն հաղորդվում;
Ըստ ամերիկյան The Hill ամսագրի՝ սա 2017 թ. ընթացքում Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ 11-րդ կորուստն է: Օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ բանակը կորցրել էր ևս 2 զինծառայող՝ օգոստոսի 2-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Աֆղանստանի հարավային Քանդահար շրջանում հարձակման էր ենթարկվել Աֆղանստանում գործող միջազգային ուժերի շարասյունը: