Վերսկսվելու են եգիպտա-ամերիկյան համատեղ Bright Star զորավարժությունները

Եգիպտոսը և Միացյալ նահանգները վերսկսելու են 2012-ից դադարեցված Bright Star 2017 համատեղ զորավարժությունները: Վարժանքներն անցկացվել են 1980 թվականից սկսած՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդ տարում:

Այս մասիn հայտնում է CNN լրատվական գործակալությունը:

2009-ին անցկացված Bright Star զորավարժությունից

2009-ին անցկացված Bright Star զորավարժությունից

Վարժանքներին ամերիկյան կողմից ներգրավվելու է շուրջ 200 զինծառայող: Նախորդ անգամ՝ 2009-ին, ԱՄՆ-ից մասնակցել է շուրջ 1.300 զինծառայող:

Bright Star անունը կրող եգիպտա-ամերիկյան համատեղ վարժանքները առաջին անգամ անցկացվել են 1980 թվականին և յուրաքանչյուր տարի շարունակվել մինչ 1983 թվականը: Դրանից հետո վարժանքները որոշվել է անկացնել 2 տարին մեկ անգամ:

2011 թվականին անցկացվելիք զորավարժությունը չեղարկվել էր նույն տարում Եգիպտոսում իրականացված հեղաշրջման և դրան հետևած անկայուն իրավիճակի պատճառով: Հաջորդ անգամ Օբամայի վարչակարգի օրոք վարժանքները չեղարկվել էին Եգիպտոսում 2013 թվականի հեղաշրջումից հետո մարդու իրավունքների ցածր մակարդակի պատճառաբանությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *