ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ` ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոսական թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:
Թափուր են հետևյալ հաստիքները.
- Ավիացիոն ֆակուլտետի ռազմաօդային ուժերի մարտավարության և սպառազինության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք,
- Ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- Ավիացիոն ֆակուլտետի նավարկության և աերոդինամիկայի ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- Կապի ֆակուլտետի կապի մարտավարության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- Ավիացիոն համալսարանի կապի ֆակուլտետի ռադիոկապի ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- Կապի ֆակուլտետի գաղտնագրված կապի և կապի անվտանգության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- ՀՕՊ ֆակուլտետի միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործման ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ) – 1 հաստիք
- Ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի պետ (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ)
- Ավիացիոն համալսարանի ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնի ընդհանուր օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի ավագ դասախոս (հաստիքային դասակարգումը` փոխգնդապետ, 2 հաստիք):
Հաստիքներին դիմելու համար անհրաժեշտ պահանջները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մրցույթը կկայանա 2017թ. սեպտեմբերի 20-ին, ժ. 15:00-ին:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ, ք. Երևան, Արշակունյաց 89) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր զեկուցագիրը, դիմումը` ՀՀ ՊՆ Կ և ՌԿ վարչության պետի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- հրապարակված գիտական աշխատությունների ցանկը,
- պարգևատրումների և մրցանակների վերաբերյալ փաստաթղթեր (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն,
- անձնագրի պատճենը,
- մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին (զինծառայողը) մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12-ը սեպտեմբերի 2017թ.:
Մրցույթներին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ (ք. Երևան, Արշակունյաց 89, հեռ. 48-86-51):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ մրցույթներին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայանան ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի անցագրային կետ մրցույթն սկսելուց 30 րոպե առաջ: