Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայում անցկացվում են մարտական կրակով վարժանքներ

Օգոստոսի 15-ին Տաջիկստանում տեղակայված ՌԴ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները տագնապով հանվել են՝ անցկացվող զորավարժությանը ներգրավվելու համար: ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվում են մարտական կրակով մարտավարական վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի տանկեր

Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի տանկերՏաջիկստանում ՌԴ ռազմաբազայի տանկեր

Զորավարժությունն անցկացվում է Աֆղանստանի հետ սահմանին մոտ տեղակայված «Հարբմայդոն» զորավարժարանում: Զորավարժության վայր հասնելու համար զինծառայողները պետք է հաղթահարեն շուրջ 300 կմ տարածք. օդային քողարկումն իրականացվում է Մի-8 և Մի-24 ուղղաթիռների միջոցով:

Խաղարկվելու են միացյալ օպերատիվ իրավիճակում համատեղ գործելու, պաշտպանության կազմակերպման և հարձակման անցման գործողություններ, պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների շրջափակում և ոչնչացում:

Մոտոհրաձգային ստորաբաժանումներին կրակային աջակցություն ցույց կտան «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների հաշվարկները, մարտական ավիացիան:

Մինչև այս շաբաթվա վերջ շարունակվող վարժանքներին ներգրավվել է ավելի քան 800 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա:

Ավելացնենք, որ Տաջիկստանում պարբերաբար անցկացվում են «հակաահաբեկչական» զորավարժություններ, ինչը կապված է Աֆղանստանի հետ ունեցած ընդհանուր սահմանի առկայությամբ:

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մի-24 հարվածային ուղղաթիռը ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ժամանակ, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *