«Իժմաշը» նոր ավտոմատ է ստեղծում

Հրազենային զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական «Իժմաշ» ընկերությունը, որը, մասնավորապես, հայտնի է Կալաշնիկովի ավտոմատների արտադրությամբ, հայտարարել է, որ աշխատում է նոր ավտոմատի ստեղծման ուղղությամբ։ «ԱՌՄՍ-ՏԱՍՍ»-ի հետ զրուցում այս լուրը հաստատել է ընկերության պաշտոնական ներկայացուցի Միխաիլ Վալովը։ Նա հայտնել է, որ ավտոմատի աշխատանքային անվանումը «ԱԿ-12» է և որ այն նախագծվում է ընկերության սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե պաշտպանության նախարարության պատվերով։

Միխաիլ Վալովը նաև հայտնել է, որ ավտոմատները, որոնց գնումից պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր, «ԱԿ-74» մոդելի ավտոմատներ են, որոնք թողարկվել են մինչև 1991 թվականը, իսկ Կալաշնիկովի ավտոմատի նոր մոդելներից հրաժարվելու մասին խոսակցություն չկա։

Նոր ավտոմատի առանձնահատկություններից առայժմ հայտնի է, որ այն հավասարապես հարմար կլինի կիրառել և աջ, և ձախ ձեռքով, կունենա ժամանակակից նշանառման համակարգեր և ավելի բարձրորակ փող, մեխանիզմի աշխատանքը կլինի ավելի «փափուկ», կփոխվի էրգոնոմիկան, հնարավոր կլինի օգտագործել տարբեր տիպի փամփուշտներ և փողի տակ տեղադրել հեռանկարային նռնականետեր։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *