Պարսից ծոցում իրանական ԱԹՍ-ն վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ նավին

Օգոստոսի 13-ին Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարքը մինչև 300մ մոտեցել է ամերիկյան Nimitz ավիակիր նավին։ Ըստ ԱՄՆ հայտարարության՝ իրանական ԱԹՍ-ն եղել է առանց նավիգացիոն լույսերի, ինչը բախման վտանգ է ստեղծել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

ԱՄՆ նավաստիները փորձել են ռադիոկապ հաստատել ԱԹՍ-ն ղեկավարողների հետ, սակայն վերջիններս չեն արձագանքել։ ԱՄՆ-ն իրանական կողմի գործողությունները որակել է «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ»։

Ամերիկյան Nimitz ավիակիր նավը

Ամերիկյան Nimitz ավիակիր նավը

Իրանը արձագանքել է այս միջադեպին, հայտարարելով, որ ԱԹՍ-ների թռիչքները կատարվում են երկրի ՀՕՊ նույնականացման գոտու վերահսկման շրջանակներում և շարունակվելու են իրականացվել։ Իրանական կողմը հավելել է, որ իրենց «ԱԹՍ-ները սպառազինված են նավիգացիոն համակարգերով, որոնք ղեկավարվում են պրոֆեսիոնալ»։

Սա 2017թ. Պարսից ծոցում ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև տեղի ունեցած 14-րդ միջադեպն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Պարսից ծոցում իրանական Qom-1 ԱԹՍ-ն մոտեցել է ավիակրի վրա վայրէջքի պատրաստվող ԱՄՆ բանակի Boeing F/A-18E/F կործանիչին։ 30 մ հեռավորության վրա գտնվող իրանական ԱԹՍ-ի հետ բախումից խուսափելու համար ամերիկյան կործանիչը շրջանցող մանևր էր կատարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *