Թուրքիայի օդուժը օգոստոսի 12-ին հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

Օգոստոսի 12-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին երեկ՝ օգոստոսի 14-ին, հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքական կողմի տվյալներով՝ ավիահարվածների արդյունքում «սպանվել է 13 քուրդ զինյալ, ևս 8-ը՝ վիրավորվել»: Նշվում է, որ թուրքական օդուժի կործանիչները խոցել են 4 թիրախ, այդ թվում՝ զինապահեստներ:

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, որ Իրաքի նույն հյուսիսային շրջանում թուրքական օդուժը կրկին հարվածել է PKK-ի դիրքերին:

Ավելացնենք, որ օգոստոսի 12-ին Թուրքիայի տարածքում քրդերի հետ բախումներում սպանվել էր Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *