Օգոստոսի 13-ին կայացավ «Միջազգային բանակային խաղերի» փակման արարողությունը, որին մասնակցեց նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ներկայացնում ենք խաղերի 5 մրցույթի շրջանակներում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների գրանցած արդյունքները:
«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները, մասնակցել են 5 մրցույթի, որոնք անցկացվում էին Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում:
- «Տանկային բիաթլոն» (Танковый биатлон)
- «Անվտանգ երթուղի» (Безопасный маршрут)
- «Զորային հետախուզության գերազանցիկները» (Отличники войсковой разведки)
- «Դիպուկահարի սահմանագիծ» (Снайперский рубеж)
- «Ընկերակցության զինվոր» (Воин содружества)
«Տանկային բիաթլոնում» ՀՀ ԶՈւ տանկիստները չկարողացան կիսաեզրափակիչ փուլում ձեռք բերել եզրափակչի ուղեգիր: Մանրամասները՝ այստեղ:
«Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթում ՀՀ ԶՈւ դիպուկահարները ընդհանուր հաշվարկով գրավեցին 17-ից 9-րդ տեղը՝ չկարողանալով դուրս գալ երկրորդ փուլ:
«Անվտանգ երթուղի» մրցույթում Հայաստանը զբաղեցրեց վերջին՝ 4-րդ հորիզոնականը:
«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում ՀՀ ԶՈւ հետախույզները գրավեցին նախավերջին, 6-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն Զիմբաբվեի հետախույզներից:
«Ընկերակցության զինվոր» մրցույթում, որին բացի Հայաստանից մասնակցում էր ՀԱՊԿ անդամ ևս 3 երկիր, Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Արդյունքները ներկայացված են «Միջազգային բանակային խաղերի» համար նախատեսված ՌԴ ՊՆ կայքի հատուկ հարթակից: