Օգոստոսի 14-ին որոշվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով նախատեսված գումարներ փոխանցել մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
Զոհված ժամկետային զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանի ընտանիքին այսօր՝ օգոստոսի 14-ին, կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, իսկ ամսական կտրամադրվի 200 հազար դրամ: Զինծառայողը հակառակորդի կրակոցից զոհվել է հուլիսի 10-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Օգոստոսի 14-ին պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արմեն Ռազմիկի Ալիխանյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:
Մինչ այս հիմնադրամից հատուցում էին ստացել 20 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: Հատուցում ստացողների թարմացվող ցանկը կարող եք տեսնել այստեղ: