Իրանը F-7 կործանիչներից նոր հրթիռներ է փորձարկել, այժմ կործանիչներից փորձարկվում են նաև տարբեր ռումբեր։ Այս մասին հայտարարել է Իրանի կենտրոնական Սպահան նահանգում տեղակայված «Շահիդ Բաբայի» ավիաբազայի հրամանատար, գեներալ Մասուդ Ռուզխոշը։ Գեներալի հայտարարությունը գոստոսի 13-ին փոխանցել է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ռուզխոշը չի մանրամասնել՝ ինչ հրթիռների մասին է խոսքը։
Գեներալ Ռուզխոշին հավելել է, որ գնդացիրով կրակ վարելու փորձարկումներ են կատարվել PC-7 ուսումնական ինքնաթիռներից։
Նշենք, որ 2017թ. տվյալներով՝ Իրանի ԶՈւ սպառազինությունում առկա է 24 միավոր F-7M կործանիչ, 35 միավոր PC-7 ուսումնական ինքնաթիռ։
F-7 կործանիչը չինական Chengdu J-7 կործանիչների արտահանվող տարբերակն է։ Կործանիչները արտադրվել են ՄիԳ-21 կործանիչների բազայի վրա։