Օգոստոսի 11-ին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատարը հրամայել է 24 ժամով դադարեցնել կորպուսի ուղղաթիռների, կոնվերտոպլանների, ֆիքսված թևերով ինքնաթիռների թռիչքները՝ հուլիսին և օգոստոսին իրար հաջորդած երկու վթարների պատճառներն ուսումնասիրելու համար: Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը:
Գեներալ Ռոբերտ Նելլերը հրամանում նշվում է, որ յուրաքանչյուր ստորաբաժանման համար ինքը կարող է որոշել, թե 2 շաբաթվա ընթացքում երբ պետք է դադարը տա: Խոսքը այն ստորաբաժանումների մասին է, որոնք ներգրավված են մարտական գործողություններում:
Թռիչքային դադարը կապված է իրար հաջորդած երկու վթարների ուսումնասիրման հետ. Նախորդ շաբաթ վթարվել էր ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի MV-22 Osprey կոնվերտոպլաններից մեկը, վթարի հետևանքով անձնակազմի 26 անդամից 3-ը զոհվել էին:
Ավելի վաղ՝ հուլիսին, վթարվել էր ծովային հետևակի KC-130T տրանսպորտային ինանթիռ. զոհվել էր ծովային հետևանի 15 զինծառայող և մեկ սանիտար:
BREAKING UPDATE: 16 people on board military C-130 killed in LeFlore County plane crash https://t.co/1KvzFukSzr pic.twitter.com/D6oeUZDj4E
— WLBT 3 On Your Side (@WLBT) July 11, 2017