Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները օգոստոսի 13-14-ի դրությամբ մարվել են՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը: Փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել 12 փրկարար՝ հրդեհաշիջման հետագա աշխատանքներն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին հրդեհ էր բռնկվել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղին պատկանող անտառապատ տարածքում: Հրդեհաշիջմանը ներգրավվել էին ԱԻն, ոստիկանության աշխատակիցներ և ՀՀ ԶՈւ 100 զինծառայող, ինչպես նաև զինված ուժերի մեկ ուղղաթիռ:
առաջին անգամ հրդեհաշիջման աշխատանքների համար օգտագործվել էին մոտակա Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:
Ավելացնենք, որ օգոստոսի 12-ին հրդեհ էր բռնկվել նաև Խոսրովի արգելոցում: Այդտեղ ևս հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՀՀ ԶՈւ զինծառայողներ, զինված ուժերի մեկ ուղղաթիռ: