ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել են հնգօրյա հրամանատարական հավաքներ

Օգոստոսի 7-ից 11-ը Պաշտպանության բանակի գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների հետ անցկացվել են հրամանատարական հավաքներ: Այս մասին հայտնել է ՊԲ կայքը։

ՊԲ հրամանատարական հավաքների շրջանակներում սպայական կազմի հետ պարապմունքներ է անցկացրել ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

ՊԲ հրամանատարական հավաքների շրջանակներում սպայական կազմի հետ պարապմունքներ է անցկացրել ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

Հավաքներն անցկացվել են ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն։

Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաև խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման և իրականացման, պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման,  գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս մարտավարական օղակի սպայակազմի առօրյա գործունեության, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

Հավաքների ղեկավարությունը ուշադրություն է դարձրել հատկապես մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանն առնչվող հարցերին։

Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, և հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաև 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *