Օգոստոսի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 3 զինյալ, ավերվել են զենքի պահեստները:
Նույն օրը Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին նաև երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում, «շարքից հանվել է» 3 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ թուրքական օդուժը հաճախ է հարվածում քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:
Թուրքիայի տարածքում քուրդ զինյալների և ուժայինների բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիայի, ոստիկանության ուժերը, բանակի տարբեր ստորաբաժանումներ:
2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի ուժայինների չի հաջողվել վերջնականորեն ճնշել քուրդ զինյալների: Ընդ որում բախումների արդյունքում քիչ չեն նաև թուրքական կողմի մարդկային և նյութական կորուստներ: