Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները Կապուստին Յար զորավարժարանում դաշտային վարժանքներ են անում:Այս մասին օգոստոսի 10-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքներին ներգրավվել է շուրջ 200 զինծառայող, 40-ից ավելի զինտեխնիկա՝ այդ թվում «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10», «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ։
Դաշտային վարժանքների ընթացքում զինծառայողները յուրացնելու են մեկնարկային դիրքեր զբաղեցնելու, քողարկվելու, տեխնիկան բացազատելու, մարտական դրության բերելու հմտություններ։
Նախքան մարտական հրաձգություն իրականացնելը զինծառայողները մշակելու են տարբեր պայմաններում հետխուզություն իրականացնելու, պայմանական հակառակորդի օդային թիրախները հրթիռի էլեկտրոնային արձակումով խոցելու հարցեր։
Վարժանքների ավարտին զինծառայողները մարտական հրաձգությամբ խոցելու են իրական օդային թիրախներ։