Սպաների և ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված շենքի կառուցումը կավարտվի մինչև 2019-ը

Ստեփանակերտի Թումանյան փողոցում շարունակվում է 2016-ի հոկտեմբերին մեկնարկած սպայական ընտանիքների համար կառուցվող 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը: Շինարարության նախատեսվում է ավարտել 2018-ի տարեվերջին: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության կայքը։

Ներկայում ընթանում է նկուղային հարկի՝ ապաստարանի ծածկի կառուցումը, պատերի շարվածքը:

Շենքն ունենալու է այս տեսքը․

Ընդհանուր առմամբ, շենքը կունենա 9 բնակելի հարկ, 2 մուտք՝  108 բնակարանով, որից 18-ը կլինի 3 սենյականոց, յուրաքանչյուրը 86քմ. մակերեսով, 90-ը՝ 2 սենյականոց, 54-ից 60 քմ. մակերեսով:

Ծրագիրn իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով: Բնակարանները կտրամադրվեն ՊԲ և պահեստազորի սպայակազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքների:

Արցախ ղեկավար Բակո Սահակյանը 2016-ի հոկտեմբերի 31-ին ներկա է եղել շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը։

Նշենք, որ այսօր Արցախի ղեկավարի խորհրդականը հայտնել էր, որ Ստեփանակերտում սպայական ընտանիքների համար կառուցվում է ևս 2 շենք՝ յոթհարկանի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *