ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԻՆ համազգեստը հաստատող օրինագծին (Ֆոտո)

ՀՀ կառավարությունը օգոստոսի 10-ի նիստի ընթացքում հավանություն է տվել որոշման նախագծի, որով սահմանվում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների համազգեստի ձևը:

Նախագծի մեջ նշվում է, որ դրա ընդունման արդյունքում կապահովվի`

  • Սահմանամերձ համայնքներում տեղակայված հենակետերում մարտական հերթապահություն, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանություն, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն, ականազերծման ու պայթեցման աշխատանքներ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ մարտական խնդիրներ իրականացնող քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների ծառայության անվտանգությունը, արդյունավետությունը և ժամանակակից դարձնելը, մարտական գործողությունների ժամանակ հնարավոր կորուստների առավել նվազեցումը և քողարկման խնդրի լուծումը.
  • փրկարարական ծառայողների ամենօրյա համազգեստին համահունչ տոնական համազգեստը.
  • տարբեր բնույթի և տեսակի փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվող փրկարարական ծառայողների անվտանգությունը և հարմարավետությունը, ամենօրյա համազգեստի փոխարեն նշված աշխատանքների ընթացքում հատուկ աշխատանքային համազգեստի կրումը.
  • ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների` ՀՀ տարածքից դուրս ԱԻ կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, փրկարարական աշխատանքներում ընդգրկումը միջազգային չափանիշների համապատասխան համազգեստով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *