Ստեփանակերտում սպայական ընտանիքների համար շենքեր են կառուցվում․ Տիգրան Աբրահամյան

Ստեփանակերտում սպայական կազմի համար նախատեսված երկու յոթհարկանի բազմաբնակարան շենք է կառուցվում՝  յուրաքանչյուրը 20 բնակարանով: Նախագծով շենքերի 2 հարկը լինելու է ստորգետնյա, 5-ը` վերգետնյա բնակելի:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ղեկավարի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Բնակարանները հիմնականում 2 և 3 սենյականոց են: Շենքերի շինարարությունն ընթացքի մեջ է:

Նշենք, որ Արցախի Մարտունի քաղաքում սպայական ընտանիքների համար 4 քառահարկ շենքերով նոր թաղամաս է կառուցվում: Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը ունենալու են ապաստարաններ։

Ավելի վաղ՝ 2017-ի ապրիլին, Մարտունիում շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս՝ բազմաբնակարան երեք շենք, որոնք ևս տրվել էին սպայական ընտանիքներին: Հանձնված բնակարաններից 41-ը երեքսենյականոց էին, 26-ը՝ չորսսենյականոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *