Արաբա-քրդական ուժերը վերահսկում են Ռաքքա քաղաքի 50 տոկոսը. ԱՄՆ գլխավորած կոալիցիա

Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է Ռաքքա քաղաքի 50 տոկոսը: Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԻՊ դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնը:

Նույն օրը SDF կազմում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման հրամանատարներից Հավալ Գաբարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող ուժերը արդեն շրջափակել են ԻՊ-ին Ռաքքա քաղաքի կենտրոնում: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Քուրդ հրամանատարը նաև հայտարարել է, որ Ռաքքայի ամբողջական ազատագրման համար կպահանջվի ևս 3 կամ 4 ամիս: Ըստ նրա՝ ուժերի համար հիմնական խոչընդոտը ԻՊ զինյալների տեղադրած ականներն են և պայթուցիկներով բեռնված մեքենաները:

Ավելի վաղ քրդական ուժերը ճեղքել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը և մտել Ռաքքա քաղաքի հնագույն թաղամասեր:

2017-ի հունիսից SDF-ի մարտիկները ԱՄՆ աջակցությամբ սկսել են Ռաքքա քաղաքի գրոհը։ SDF-ը գրոհը սկսել էր արևմուտքից, արևելքից և հարավից, սակայն հունիսի 20-21-ը քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն են հաստատել նաև քաղաքի հարավային Շեյխ ալ-Ջիմալ թաղամասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *