Նոր խրամատներ և միջհենակետային ճանապարհներ ենք կառուցել․ զորամասի հրամանատար

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տարածքում կառուցվել են նոր խրամատներ ու խրամուղիներ, նոր կրակակետեր։ Ամբողջովին նոր ճանապարհային ցանց է ստեղծվել, միջհենակետային նոր ճանապարհներ կառուցվել` հընթացս նորոգելով և ամրացնելով հները:  Այս մասին  ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հրայր Աթոյանը։

«․․․Նորոգում և ուժեղացնում ենք հենակետերի կրակակետերը:․․․ Հսկայածավալ ինժեներական, ամրաշինական, լրակահավորման աշխատանքներ ենք իրականացնում մեզ վստահված սահմանի ամբողջ երկայնքով», — հայտնել է գնդապետ Աթոյանը:

Գնդապետի խոսքով՝ զորամասը համալրվել է գիշերային դիտարկման գերժամանակակից օպտիկական սարքերով, ինչը  հնարավորություն է ընձեռում դիտարկելու հակառակորդի ցանկացած տեսակի շարժ թե՛ առաջնագծում, թե՛ նրա թիկունքում: Դասակ–վաշտ–օղակ կազմը համալրված է գիշերային դիտարկման և ջերմատեսիլ սարքերով:

«Իսկ ջոկերը համալրված են կապի արդիական միջոցներով, ինչը նույնպես բոլոր առումներով հեշտացնում է մարտական հերթապահության իրականացումը, անհրաժեշտության դեպքում նաև մարտական գործողությունների կատարումը», — նշել է զորամասի հրամանատարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *