Վայոց Ձորում հրդեհաշիջմանը ներգրավվել են ՊՆ ուղաթիռ, 100 զինծառայող

Օգոստոսի 10-ին հրդեհ է բռնկվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղին պատկանող անտառապատ տարածքում: Օգոստոսի 11-ին՝ ժամը 06:25-ի դրությամբ այրվող տարածքը կազմել է 230 հա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ԱԻն, ոստիկանության աշխատակիցներ և ՀՀ ԶՈւ զինծառայողներ, զինտեխնիկա:  Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

ՀՀ ԶՈւ ուղղաթիռը ներգրավվել է Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքների

ՀՀ ԶՈւ ուղղաթիռը ներգրավվել է Վայոց Ձորում հրդեհաշիջման աշխատանքների

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Օգոստոսի 11-ին՝ ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:

Ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված է ԱԻՆ 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, զինված ուժերի 100 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:

Հրդեհաշիջմանը  ներգրավվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռ:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվում է 14 էլ. սյուն, ինչի հետևանքով հոսանքազրվել է Արտավան գյուղը:

Դեպքի վայրում են փրկարար ծառայության տնօրեն, փ-ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ-ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ և այլ պատկան մարմինների ներկայացուցիչներ:

Վայոց Ձորում անտառածածկ տարածք է այրվում. 11.08.2017

Վայոց Ձորում անտառածածկ տարածք է այրվում. 11.08.2017

Վայոց Ձորում մարում են անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *