ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետը մասնակցում է Մոսկվայում ՀԱՊԿ նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը օգոստոսի 8-ից մասնակցում է ՌԴ մայրաքաղաքում ՀԱՊԿ Միացյալ շտաբում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման պլանի վերամշակված նախագծերի քննարկմանը: Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումը իջեցվում է պայմանական հակառակորդի թիկունք

ՀԱՊԿ դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումը իջեցվում է պայմանական հակառակորդի թիկունք. (արխիվ ՀԱՊԿ զորավարժությունից)

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի նպատակը կազմակերպության անդամ երկրների նկատմամբ ռազմական սպառնալիքի, արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնության ցուցաբերումն է: Կառույցի անդամ երկրների ԶՈւ ստորաբաժանումներից բաղկացած օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը պարբերաբար անցկացնում են տարբեր զորավարժություններ:

2017 թվականին մասամբ նաև Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով օպերատիվ ռազմավարական զորավարժությունը:

Այն ներառում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունը, խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն» և հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական զորավարժությունները:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *