Օգոստոսի 8-ին Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում «Համաս» շարժման դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Իսրայելի ՊԲ-ից:
In response, IAF aircraft targeted two Hamas posts in the northern Gaza Strip.
— IDF (@IDFSpokesperson) August 8, 2017
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելի օդուժը պատասխան գործողություններ է իրականացրել և հարվածել «Համասի» երկու դիրքի:
Ավելի վաղ Իսրայելի ՊԲ-ն հայտնել էր, որ հրթիռ է արձակվել դեպի երկրի Աշկելոնի շրջան, իսկ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
Արաբական աղբյուրները տարածել են նաև հարվածների տեսանյութը:
#فيديو استهداف مدينة غزة قبل قيليل من قبل طائرات الاحتلال.#غزة_تحت_القصف pic.twitter.com/ze8XCyTVNh
— Eman. J .okaily (@EmanJamal12) August 8, 2017