Մեկնարկել է ՌԴ ԶՈւ հրետանավորների ճամբարային հավաք

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ՝ «Նիկոլո-Ալեքսանդրովսկիյ» զորավարժարանում մեկնարկել է ՀՌՇ Ստավրոպոլում տեղակայված հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաք։ Այս մասին օգոստոսի 9-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ճամբարային հավաքին ներգրավվել է շուրջ 400 զինծառայող և ավելի քան 50 միավոր հրետանային և ռազմական այլ տեխնիկա՝ այդ թվում «Մստա-Ս», «Խոստա», «Տոռնադո-Գ», «Նոնա» հրետանային համակարգեր, «Զոոպարկ-1» ռադիոտեղորոշման համալիր։

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ:

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը ՀՌՇ հրետանային զորավարժություն ժամանակ:

Ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողները մշակելու են տեխնիկան բացազատելու, պայմանական հակառակորդի օբյեկտները խոցելու, կրակային դիրքերը փոխելու հարցեր։

Վարժանքներն անցկացվելու են  գիշերային և ցերեկային ժամերին, պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցման և ռադիոճնշման միջոցների կիրառման պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *